Ո՞ր ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ կարգավորողի այս ազդանշանի դեպքում:
1
Ոչ մի ավտոմոբիլի վարորդին
2
բեռնատար ավտոմոբիլի վարորդին
3
Ավտոբուսի վարորդին
4
մարդատար ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունը. առաջ պարզած աջ ձեռք. այս ժեստը նշանակում է «Կանգ» ազդանշան կարգավորողի աջ կողմից և թիկունքից երթևեկող բոլոր վարորդների համար. ընդ որում, կարգավորողի ձախ կողմից տրամվայն իրավունք ունի երթևեկել դեպի ձախ, իսկ ոչ ռելսային տրանսպորտային միջոցն իրավունք ունի երթևեկել բոլոր ուղղություններով։ Կարգավորողի կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցներն իրավունք ունեն երթևեկել միայն դեպի աջ։ Հետիոտնն իրավունք ունի անցնել երթևեկելի մասով կարգավորողի թիկունքի հետևով։