Ճանապարհային երթևեկության ո՞ր մասնակցի նկատմամբ է կարմիր ավտոմոբիլի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե օպերատիվ ծառայության ավտոմոբիլին միացված են կապույտ փայլատող հատուկ լուսային և ձայնային ազդանշանները:
1
միայն օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2
Հետիոտնի և օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3
Միայն հետիոտնի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ հետիոտնային անցումում, սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետով, 33-րդ հոդվածի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված պահանջները պահպանելով, պետք է կատարվեն հետևյալ պահանջները. ա) եթե տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորվում է ճանապարհային լուսացույցով կամ կարգավորողի միջոցով, երթևեկությունն արգելող ազդանշանի ժամանակ վարորդը պետք է կանգնի հետիոտնային անցումից կամ դրանից առաջ գտնվող լայնական գծանշումից առաջ, իսկ երբ ստանա երթևեկությունը շարունակելու իրավունք, չպետք է խոչընդոտի և վտանգ չպետք է ստեղծի հետիոտնային անցում մտած հետիոտներին։ Եթե վարորդը շրջադարձ է կատարում այլ ճանապարհ մտնելու համար, որի մուտքի մոտ գտնվում է հետիոտնային անցում, նա այդ շրջադարձը պետք է կատարի միայն ցածր արագությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգնի և զիջի անցում մտած կամ մտնող հետիոտներին. նույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված են կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և ձայնային ազդանշանը կամ/և որն ազդանշան է տալիս բարձրախոս սարքով, ինչպես նաև նրա կողմից ուղեկցվող տրանսպորտային միջոցին, որի վրա միացված են մոտակա լույսի լուսարձակները, ազատել տեղ երթևեկելի մասում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կանգնել։