Առավելագույնը ի՞նչ արագությամբ երթևեկելու իրավունք ունի «B» կարգի ավտոմոբիլի վարորդը ճանապարհի այս հատվածում։
1
60 կմ/ժ արագությամբ
2
90 կմ/ժ արագությամբ
3
80 կմ/ժ արագությամբ
4
110 կմ/ժ արագությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրից դուրս և բնակավայրում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան ճանապարհային նշանով թույլատրված է երթևեկել 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ, թույլատրվում է. բ) «B» կարգի տրանսպորտային միջոցի երթևեկությունը. բ.ա) եթե այն չի իրականացնում թեթև կցորդի քարշակում՝ ավտոմայրուղում ոչ ավելի, քան 110 կմ/ժ արագությամբ, իսկ այլ ճանապարհին − ոչ ավելի, քան 90 կմ/ժ արագությամբ։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.1. Ավտոմայրուղի
Ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։