imecadine.ge

Տոմս №237

Տոմս №237 — իրավիճակի նկար

Կխախտի՞ արդյոք ճանապարհային երթևեկության կանոնները «CE» կարգի բեռնատար ավտոմոբիլի վարորդը, եթե նա շարունակի երթևեկությունը 70 կմ/ժ արագությամբ ճանապարհի այս հատվածում:

1 չի խախտի
2 Կխախտի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «դ.ա» ենթակետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրից դուրս և բնակավայրում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան ճանապարհային նշանով թույլատրված է երթևեկել 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ, թույլատրվում է «C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ավտոմայրուղում ոչ ավելի, քան 80 կմ/ժ արագությամբ, իսկ այլ ճանապարհին՝ ոչ ավելի, քան 70 կմ/ժ արագությամբ։ Նույն օրենքի 1-ին հավելվածի 7.2 կետի համաձայն՝ 7.2.«Խորհուրդ տրվող արագություն» ճանապարհային նշանը − ցույց է տալիս այն արագությունը, որով խորհուրդ է տրվում երթևեկել ճանապարհի տվյալ հատվածում։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում։ Նշանի գործողությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը, իսկ նախազգուշացնող նշանի հետ միասին − վտանգավոր հատվածի ողջ երկարությամբ։

Վարժվիր այս թեմայով

Այս տոմսը կարող է պատահել քննությանը։ Փորձիր ամբողջ թեման կամ անմիջապես քննության սիմուլյացիան։

Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ