Ի՞նչ առավելագույն արագությամբ կարող է երթևեկել թափքով ուղևորներ փոխադրող «C» կարգի տրանսպորտային միջոցը տրված ճանապարհային նշանով նշված ճանապարհով:
1
80 կմ/ժ արագությամբ
2
60 կմ/ժ արագությամբ
3
90 կմ/ժ արագությամբ
4
50 կմ/ժ արագությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի առաջին հավելվածի 5.1 կետի համաձայն՝ 5.1 «Ավտոմայրուղի» ճանապարհային նշանը՝ ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։ Նույն օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «դ.բ» ենթակետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրից դուրս և բնակավայրում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան ճանապարհային նշանով թույլատրված է 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ երթևեկություն, թույլատրվում է «C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցների երթևեկությունը՝ սահմանված կարգով թափքով ուղևորներ փոխադրելու դեպքում բոլոր ճանապարհներին ոչ ավելի, քան 60 կմ/ժ արագությամբ։