Տրված ճանապարհային նշանի գործողության գոտում «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներով երթևեկությունը թույլատրվում է ոչ ավելի, քան՝
1
110 կմ/ժ արագությամբ
2
80 կմ/ժ արագությամբ
3
70 կմ/ժ արագությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 5.1 կետի համաձայն՝ 5.1 «Ավտոմայրուղի» ճանապարհային նշան՝ ավտոմայրուղի, որի վրա գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցատախտակով։ Նույն օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «դ.ա» ենթակետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրերից դուրս, ինչպես նաև բնակավայրերում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան նշանով թույլատրված է երթևեկություն 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ, C և CE կարգերի, ինչպես նաև C1 և C1E ենթակարգերի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է ավտոմայրուղիներում՝ ոչ ավելի, քան 80 կմ/ժ արագությամբ։