Թույլատրվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի վազանցը աջ կողմից։
1
թույլատրվում է այն դեպքում, եթե այն վարորդը, որին վազանցում են, ազդանշան է տվել ձախ թեքվելու մտադրության մասին և ուղղել է իր տրանսպորտային միջոցը՝ այլ ճանապարհ թեքվելու, կամ ճանապարհին հարակից տարածք մտնելու, կամ այդ կողմում կանգ առնելու համար
2
թույլատրված չէ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վազանցը պետք է կատարվի ձախ կողմից։ Աջ կողմից վազանցը թույլատրվում է այն դեպքում, եթե վարորդը, որին վազանցում են, ազդանշան է տվել, որ մտադիր է ձախ շրջադարձ կատարել, և իր տրանսպորտային միջոցն այնպես է ուղղել, որ թեքվի այլ ճանապարհ կամ մտնի ճանապարհին հարակից տարածք կամ կանգ առնի այդ կողմում։