Տվյալ իրավիճակում ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդին է արգելվում սլաքի ուղղությամբ երթևեկությունը, եթե քարշակող մոտոցիկլն սկսել է խոչընդոտի շրջանցումը։
1
Միայն մարդատար ավտոմոբիլի վարորդին
2
միայն քարշակող և քարշակվող մոտոցիկլի վարորդներին
3
Ինչպես քարշակող և քարշակվող մոտոցիկլների վարորդներին, այնպես էլ մարդատար ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ վազանցը սկսելուց առաջ վարորդը, այնպես, որ չխախտի սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով և 32-րդ հոդվածով սահմանված պահանջները, պետք է համոզվի, որ նույն երթևեկության գոտում իր առջևից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը ազդանշան չի տվել, որ մտադիր է վազանցել այլ տրանսպորտային միջոցի։ Արգելվում է վազանցել այն տրանսպորտային միջոցին, որը կատարում է վազանց կամ խոչընդոտի շրջանցում։ Նույն հոդվածի 9-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները, արգելվում է այն տրանսպորտային միջոցի վազանցը, որը կատարում է վազանց կամ շրջանցում։ Նույն օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ արգելվում է քարշակումը առանց կողային կցորդի մոտոցիկլով, ինչպես նաև նման մոտոցիկլի քարշակումը։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.26. Բնակավայրի վերջ
Ցույց է տալիս 5.25 նշանով նշված բնակավայրի վերջը։ Նշանը տեղադրվում է բնակավայրի բոլոր ելքերում՝ կառուցապատման փաստացի սահմանին։