Իրավունք ունի՞ արդյոք բեռնատար ավտոմոբիլի վարորդը կանգ առնել սլաքով նշված տեղում, եթե տվյալ ճանապարհն ունի երթևեկության մեկական գոտի յուրաքանչյուր ուղղության համար։
1
Իրավունք ունի
2
իրավունք չունի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ տրանսպորտային միջոցը, որը կանգառ է կատարում կամ կայանված է երթևեկելի մասում, պետք է գտնվի երթևեկելի մասի եզրին որքան հնարավոր է մոտ։ Վարորդը կարող է կանգառ կատարել կամ կայանել տրանսպորտային միջոցը երթևեկելի մասում՝ աջ կողմում։ Տրանսպորտային միջոցի կանգառը և կայանումը երթևեկելի մասի ձախ կողմում թույլատրվում է բնակավայրում այն ճանապարհին, որտեղ յուրաքանչյուր ուղղության համար կա մեկ երթևեկության գոտի՝ մեջտեղում առանց տրամվայի գծերի։ Նույն օրենքի 1-ին հավելվածի 5.26 կետի համաձայն՝ 5.26 «Բնակավայրի վերջ» ճանապարհային նշանը ցույց է տալիս 5.25 նշանով նշված բնակավայրի վերջը։