Բնակավայրում տվյալ ճանապարհն ունի երթևեկության մեկական գոտի յուրաքանչյուր ուղղության համար։ Մարդատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի կանգ առնել՝
1
միայն A և C տեղերում
2
Միայն C վայրում
3
Միայն B և C տեղերում
4
միայն A և B տեղերում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ տրանսպորտային միջոցը, որը կանգ է առնում կամ կայանված է երթևեկելի մասում, պետք է գտնվի երթևեկելի մասի եզրին հնարավորինս մոտ։ Վարորդը կարող է կանգ առնել կամ կայանել տրանսպորտային միջոցը երթևեկելի մասում՝ աջ կողմում։ Տրանսպորտային միջոցի կանգառը և կայանումը երթևեկելի մասի ձախ կողմում թույլատրվում են բնակավայրում այն ճանապարհին, որտեղ յուրաքանչյուր ուղղության համար մեկական երթևեկության գոտի է՝ մեջտեղում առանց տրամվայի գծերի։ Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ երթևեկելի մասի մեջտեղում տրանսպորտային միջոցի կանգառը և կայանումը թույլատրվում են միայն համապատասխան ճանապարհային նշանով կամ ճանապարհային գծանշմամբ որոշված վայրերում։