Ավտոմայրուղիներում, ինչպես նաև ավտոմայրուղիների մուտքերում և ելքերում, առանց լիազորված մարմնի (գերատեսչության) հետ համաձայնեցման արգելվում է այն ավտոմոբիլների (կցորդներով կամ առանց դրանց) երթևեկությունը, որոնց կառուցվածքային արագությունը չի գերազանցում՝
1
40 կմ/ժ-ը
2
90 կմ/ժ
3
110 կմ/ժ
4
60 կմ/ժ-ը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ ավտոմայրուղում, ավտոմայրուղու մուտքում և ելքում արգելվում է հետիոտների, կենդանիների, հեծանիվների, մոպեդների, երկանիվ էլեկտրական ինքնագլորների, ինչպես նաև ավտոմոբիլներից և դրանց կցորդներից տարբերվող բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը, ինչպես նաև այն ավտոմոբիլի (կցորդով կամ առանց դրա) երթևեկությունը, որի կառուցվածքային արագությունը չի գերազանցում 40 կմ/ժ-ն (այս սահմանափակումը չի տարածվում այն մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա, որն ավտոմայրուղով երթևեկում է լիազորված մարմնի (գերատեսչության) հետ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցմամբ և այդ համաձայնեցման պայմաններին համապատասխան)։