Ի՞նչ հերթականությամբ պետք է տրանսպորտային միջոցներն անցնեն խաչմերուկը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
1
Նախ պետք է անցնի կարմիր ավտոմոբիլը, հետո՝ դեղին ավտոմոբիլը, հետո՝ B տրամվայը և վերջում՝ A տրամվայը
2
Նախ պետք է անցնի դեղին ավտոմոբիլը, հետո՝ կարմիր ավտոմոբիլը, հետո՝ A տրամվայը և վերջում՝ B տրամվայը
3
առաջինը պետք է անցնի A տրամվայը, այնուհետև՝ B տրամվայը, այնուհետև՝ դեղին ավտոմոբիլը, և վերջում՝ կարմիր ավտոմոբիլը
4
առաջինը պետք է անցնի B տրամվայը, այնուհետև՝ դեղին ավտոմոբիլը, այնուհետև՝ A տրամվայը, և վերջում՝ կարմիր ավտոմոբիլը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» և «դ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում առանց ռելսերի տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին: Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ: Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի առանց ռելսերի տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ դրա երթևեկության ուղղությունից: դ) ձախ թեքվելիս կամ հետադարձ կատարելիս առանց ռելսերի տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել համարժեք ճանապարհով հակառակ ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին: Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ: