Ո՞ր ավտոմոբիլի վարորդն է խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, եթե տրակտորը երթևեկում է 50 կմ/ժ արագությամբ, իսկ բեռնատար ավտոմոբիլը կատարում է վազանց։
1
Ինչպես տրակտորի, այնպես էլ բեռնատար ավտոմոբիլի վարորդը
2
միայն տրակտորի վարորդը
3
միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» և «դ» ենթակետերի համաձայն՝ եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ, բնակավայրում կամ բնակավայրից դուրս թույլատրվում է. ա) «T» և «S» կարգերի տրանսպորտային միջոցների երթևեկությունը բոլոր ճանապարհներին ոչ ավելի, քան 40 կմ/ժ արագությամբ. դ) այն մեխանիկական տրանսպորտային միջոցի երթևեկությունը, որը քարշակում է այլ մեխանիկական տրանսպորտային միջոց, ոչ ավելի, քան 50 կմ/ժ արագությամբ։