«C» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձը սահմանված կարգով կահավորված բեռնատար ավտոմոբիլի թափքով ոչ ավելի, քան 8 ուղևոր փոխադրելու իրավունք ունի՝
1
այս կարգի վարորդական վկայական ստանալուց մեկ տարի հետո
2
Այս կարգի վարորդական վկայական ստանալուն պես
3
այս կարգի վարորդական վկայական ստանալուց վեց ամիս հետո
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ բեռնատար ավտոմոբիլի թափքով ուղևորներ կարող է փոխադրել այն անձը, որը բավարարում է սույն օրենքի 56-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված պահանջները, եթե ուղևորների թիվը, բացի վարորդից, չի գերազանցում 8-ը։ Նույն օրենքի 56-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ «C» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձն այդ կարգի վարորդական վկայականը ստանալուց 1 տարի հետո իրավունք ունի Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ուղևորներ փոխադրել բեռնատար ավտոմոբիլի թափքով, եթե ուղևորների թիվը, բացի վարորդից, չի գերազանցում 8-ը։