Բեռնատար ավտոմոբիլի կահավորված թափքով փոխադրվող ուղևորների քանակը՝
1
չպետք է գերազանցի նստելու համար կահավորված տեղերի թիվը
2
Որոշվում է վարորդի կողմից
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ բեռնատար ավտոմոբիլի թափքով փոխադրվող ուղևորների թիվը չպետք է գերազանցի նստելու համար կահավորված տեղերի թիվը: Ուղևորությունը սկսելուց առաջ բեռնատար ավտոմոբիլի վարորդը պարտավոր է ուղևորներին հրահանգավորել նստելու և թափքում տեղավորվելու կարգի մասին: Վարորդը պետք է երթևեկությունը սկսի միայն այն ժամանակ, երբ համոզվի, որ ուղևորների անվտանգ փոխադրման բոլոր պայմանները պահպանված են: