Տրված ճանապարհային նշանները բնակավայրից դուրս կրկնակի (երկրորդ նշանը) տեղադրվում են վտանգավոր հատվածի սկզբից ոչ պակաս, քան՝
1
150 մետր հեռավորության վրա
2
50 մետր հեռավորության վրա
3
100 մետր հեռավորության վրա
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) ծանոթագրության «բ» ենթակետի համաձայն՝ 1.1 «Ուղեփակոցով երկաթգծանց», 1.2 «Առանց ուղեփակոցի երկաթգծանց», 1.10 «Բացվող կամուրջ», 1.11 «Դուրս գալ դեպի ափ», 1.23 «Հետիոտնային անցում», 1.24 «Երեխաներ» և 1.26 «Ճանապարհային աշխատանքներ» նշանները կրկնվում են բնակավայրից դուրս, իսկ 1.24 և 1.26 նշանները՝ նաև բնակավայրում։ Երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա։