Կարելի՞ է արդյոք տրված ճանապարհային նշանները՝ առանց 8.1.1 «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի, տեղադրել անմիջապես վերելքից կամ վայրէջքից (կամ վայրէջքից և վերելքից) առաջ, եթե դրանք հաջորդում են միմյանց։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Զգուշացնում է զառիթափ վայրէջքով ճանապարհի հատվածին մոտենալու մասին։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։ Եթե վերելքն ու վայրէջքը (կամ վայրէջքն ու վերելքը) հաջորդում են միմյանց, 1.14 և 1.15 նշանները կարող են տեղադրվել առանց 8.1.1 ցուցանակի՝ համապատասխանաբար անմիջապես վերելքից և վայրէջքից առաջ։