Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում «T»-աձև խաչմերուկում կամ ճանապարհների ճյուղավորման վայրում երթևեկության ուղղությունը, կամ ճանապարհային աշխատանքների կատարման վայրերում՝ շրջանցման ուղղությունը։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Ցույց է տալիս դուրս գալը 5.8 նշանով նշված ճանապարհի հատված։ Նշանը տեղադրվում է բոլոր կողային ելքերի առջև։ Նշանը կարող է չտեղադրվել հարակից տարածքից ելքի և ճանապարհի հատման վայրում, եթե այդ տարածք մուտքը հնարավոր է միայն 5.8 նշանով նշված ճանապարհից։
Ցույց է տալիս սահմանափակ տեսանելիությամբ փոքր շառավղով ճանապարհի կորության վրա երթևեկության ուղղությունը (1.35.1−1.35.3՝ դեպի աջ, 1.35.4−1.35.6՝ դեպի ձախ) կամ ճանապարհային աշխատանքների կատարման վայրի շրջանցման համապատասխան ուղղությունը։
Ցույց է տալիս դուրս գալը միակողմանի երթևեկությամբ ճանապարհ կամ երթևեկելի մաս։ Նշանները տեղադրվում են բոլոր կողային մուտքերի առջև։ Նշանները կարող են չտեղադրվել հարակից տարածքից ելքի և ճանապարհի հատման վայրում, եթե այդ տարածք մուտքը հնարավոր է միայն 5.5 նշանով նշված ճանապարհից։
Ցույց է տալիս երթևեկության ուղղությունը «T»-աձև խաչմերուկում կամ ճանապարհների ճյուղավորման վրա (դեպի աջ և դեպի ձախ) կամ ճանապարհային աշխատանքների կատարման վայրի շրջանցման համապատասխան ուղղությունը։