Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է արգելում այն տրանսպորտային միջոցով երթևեկությունը, որի եզրաչափային բարձրությունը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում է նշանի վրա նշվածը։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Արգելում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը նշանի վրա նշված հեռավորությունից պակաս հեռավորությամբ։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։
Արգելում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային բարձրությունը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում է նշանի վրա նշվածը։
Արգելում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային լայնությունը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում է նշանի վրա նշվածը։
Արգելում է այն տրանսպորտային միջոցների և տրանսպորտային միջոցների կազմերի երթևեկությունը, որոնց եզրաչափային երկարությունը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում է նշանի վրա նշվածը։