Ի՞նչ հերթականությամբ պետք է տրանսպորտային միջոցներն անցնեն խաչմերուկը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
1
Սկզբում պետք է անցնի երկրորդ տրամվայը, հետո՝ մարդատար ավտոմոբիլը, վերջում՝ առաջին տրամվայը
2
Սկզբում պետք է անցնի մարդատար ավտոմոբիլը, հետո՝ առաջին տրամվայը, վերջում՝ երկրորդ տրամվայը
3
Սկզբում պետք է անցնի առաջին տրամվայը, հետո՝ երկրորդ տրամվայը, վերջում՝ մարդատար ավտոմոբիլը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, համարժեք ճանապարհների հատման վրա ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ իր երթևեկության ուղղությունից։