Ի՞նչ հերթականությամբ պետք է անցնեն խաչմերուկը տրանսպորտային միջոցները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե լուսացույցը չի աշխատում։
1
առաջինը պետք է անցնի դեղին ավտոմոբիլը, այնուհետև՝ սպիտակ մարդատար ավտոմոբիլը, այնուհետև՝ բեռնատար ավտոմոբիլը, վերջում՝ տրամվայը
2
առաջինը պետք է անցնի բեռնատար ավտոմոբիլը, այնուհետև՝ տրամվայը, այնուհետև՝ սպիտակ մարդատար ավտոմոբիլը, վերջում՝ դեղին ավտոմոբիլը
3
առաջինը պետք է անցնի սպիտակ մարդատար ավտոմոբիլը, այնուհետև՝ տրամվայը, այնուհետև՝ դեղին ավտոմոբիլը, վերջում՝ բեռնատար ավտոմոբիլը
4
Նախ պետք է անցնի տրամվայը, հետո՝ դեղին ավտոմոբիլը, հետո՝ սպիտակ մարդատար ավտոմոբիլը, վերջում՝ բեռնատար ավտոմոբիլը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, համարժեք ճանապարհների հատման վրա ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ իր երթևեկության ուղղությունից։