Տրված ճանապարհային նշաններից ո՞րի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցի վրա, որը սպասարկում է նշանի գործողության գոտում բնակվող կամ աշխատող անձին կամ պատկանում է նրան։
1
Միայն II
2
Միայն I և IV
3
Միայն II և IV
4
Միայն III և IV
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) ծանոթագրության «գ.բ» ենթակետի համաձայն՝ նշանների գործողությունը չի տարածվում. գ.բ) 3.2–3.8 նշանների դեպքում՝ այն տրանսպորտային միջոցի վրա, որը սպասարկում է նշված գոտում գտնվող ձեռնարկությունը կամ սպասարկում է կամ պատկանում է նույն գոտում բնակվող կամ աշխատող անձին։ Այդ դեպքում տրանսպորտային միջոցը նշված գոտի է մտնում և այնտեղից դուրս է գալիս նպատակակետին մոտակա խաչմերուկում։ Նկարում ցույց տրված ճանապարհային նշաններն են՝ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում», 3.4 «Բեռնատարների երթևեկությունն արգելված է», 3.19 «Հետադարձն արգելված է» և 3.7 «Կցանքով երթևեկությունն արգելված է»