Ի՞նչ հերթականությամբ պետք է տրանսպորտային միջոցներն անցնեն խաչմերուկը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
1
Սկզբում պետք է անցնի մոտոցիկլը, հետո՝ մարդատար ավտոմոբիլը, վերջում՝ բեռնատար ավտոմոբիլը
2
Սկզբում պետք է անցնի բեռնատար ավտոմոբիլը, հետո՝ մոտոցիկլը, վերջում՝ մարդատար ավտոմոբիլը
3
Սկզբում պետք է անցնի մարդատար ավտոմոբիլը, հետո՝ մոտոցիկլը, վերջում՝ բեռնատար ավտոմոբիլը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, համարժեք ճանապարհների հատման վրա ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ իր երթևեկության ուղղությունից։