Եթե վազանցի ժամանակ ի հայտ է եկել խոչընդոտ կամ վտանգ, որը վարորդը չէր կարող կանխատեսել մինչև վազանցն սկսելը, վարորդը պարտավոր է՝
1
Դադարեցնի վազանցը
2
Տա ձայնային ազդանշան և շարունակի վազանցի մանևրի կատարումը
3
Բարձրացնի արագությունը, որպեսզի ժամանակին ավարտի վազանցի մանևրը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 34-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ եթե վազանցի ժամանակ առաջացել է խոչընդոտ կամ վտանգ, որը վարորդը չէր կարող կանխատեսել վազանցն սկսելուց առաջ, կամ եթե նա չի կարողացել ճիշտ գնահատել իրավիճակը, վարորդը պարտավոր է դադարեցնել վազանցը։ Եթե վարորդը դադարեցրել է վազանցը և մտադիր է վերադառնալ նախկինում զբաղեցրած երթևեկության գոտի, իր հետևից ընթացող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է նրան դրա հնարավորությունը տան։