Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ այլ ճանապարհ դուրս գալու կամ ճանապարհին հարակից տարածք մտնելու համար աջ կամ ձախ շրջադարձից առաջ, այնպես, որ չխախտի սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով և սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջները, եթե տրանսպորտային միջոցի վարորդը մտադիր է ճանապարհից դուրս գալ ձախ կողմից, տրանսպորտային միջոցը, որքան դա հնարավոր է, պետք է մոտենա ճանապարհի երթևեկելի մասի առանցքին (երկկողմանի երթևեկությամբ ճանապարհներին) կամ երթևեկելի մասի ձախ եզրին (միակողմանի երթևեկությամբ ճանապարհներին), իսկ եթե նա մտադիր է դուրս գալ երկկողմանի երթևեկությամբ այլ ճանապարհ, շրջադարձը պետք է կատարի այնպես, որ երթևեկելի մասերի հատումից դուրս գալիս տրանսպորտային միջոցը չհայտնվի հակադիր երթևեկության կողմում։ Նույն հոդվածի 10-րդ և 11-րդ կետերի համաձայն. 10. Եթե խաչմերուկից դուրս հետադարձ կատարելիս երթևեկելի մասի լայնությունը բավարար չէ ծայրահեղ ձախ դիրքից հետադարձ կատարելու համար, այդ մանևրը կարող է կատարվել երթևեկելի մասի աջ եզրից կամ աջ կողնակից։ Ընդ որում, վարորդը պետք է ճանապարհը զիջի նույն և հակառակ ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցներին։ 11. Եթե խաչմերուկում երթևեկելի մասի լայնությունը բավարար չէ ծայրահեղ ձախ դիրքից հետադարձ կատարելու համար, վարորդը պարտավոր է այդ մանևրը կատարել խաչմերուկից դուրս, բացառությամբ այն դեպքի, երբ խաչմերուկի մոտակայքում ճանապարհի լայնությունը դրա հնարավորությունը չի տալիս։ Բոլոր դեպքերում պետք է ապահովվի երթևեկության անվտանգությունը, և խոչընդոտ չպետք է ստեղծվի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար։ Սույն կետով սահմանված կանոնը չի տարածվում այն խաչմերուկների վրա, որտեղ հետադարձն արգելված է համապատասխան ճանապարհային նշանով կամ ճանապարհային գծանշմամբ։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
2.1. Գլխավոր ճանապարհՃանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։
5.19.2. Հետիոտնային անցումՃանապարհի վրա հետիոտնային անցման համար առանձնացված տեղ։ Նշանը տեղադրվում է ճանապարհի ձախ կողմում։ Անցման վրա 1.14 գծանշման բացակայության դեպքում նշանը տեղադրվում է անցման հեռավոր սահմանի մոտ։