Թույլատրելի՞ է արդյոք թանձր մառախուղի, խիտ ձյան, ուժեղ անձրևի ժամանակ կամ համանման պայմաններում ճանապարհին կանգառի կամ կայանման ժամանակ մեխանիկական տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների վրա առջևի և հետևի եզրաչափային լույսերի հետ միասին լրացուցիչ միացնել մոտակա լույսի լուսարձակները, առջևի և հետևի մառախլապաշտպան լուսարձակները։
1
Թույլատրելի է
2
անթույլատրելի է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 49-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ մթնշաղից մինչև լուսաբաց, ինչպես նաև անբավարար տեսանելիության ցանկացած այլ պայմաններում ճանապարհին կանգառի կամ կայանման ժամանակ մեխանիկական տրանսպորտային միջոցը և դրա կցորդը պետք է նշված լինեն առջևի և հետևի եզրաչափային լույսերով։ Թանձր մառախուղի, առատ ձյան, ուժեղ անձրևի ժամանակ կամ նմանատիպ պայմաններում կարող են միացվել մոտակա լույսի լուսարձակները կամ առջևի հակամառախլապատ լուսարձակները։ Այդպիսի պայմաններում հետևի եզրաչափային լույսերի հետ միասին լրացուցիչ կարող են միացվել հետևի հակամառախլապատ լապտերները։