Օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վրա միացված են կապույտ փայլատակող հատուկ թարթող և ձայնային ազդանշանները։ Կարմիր ավտոմոբիլի վարորդը չի խախտի ճանապարհային երթևեկության կանոնները, եթե.
1
Ճանապարհը չի զիջի դեղին ավտոմոբիլին և կանցնի աջ կողմում գտնվող գոտի
2
Բաց կթողնի դեղին ավտոմոբիլը և կանցնի աջ կողմում գտնվող գոտի
3
Կշարունակի երթևեկությունը զբաղեցրած գոտում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության այն տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված են կապույտ փայլատող հատուկ լուսային ազդանշանը և ձայնային ազդանշանը, և/կամ որը բարձրախոս սարքով ազդանշան է տալիս, նրան, ինչպես նաև նրա կողմից ուղեկցվող այն տրանսպորտային միջոցին, որի մոտակա լույսի լուսարձակները միացված են, ազատել տեղ երթևեկելի մասում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կանգ առնել։ Նույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ երթևեկության մի գոտուց մյուսը վերադասավորվելիս՝ առանց երթևեկության ուղղությունը փոխելու, վարորդը պետք է ճանապարհը զիջի այն գոտում զուգընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցին, որը նա վերադասավորվում է։