Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից տրանսպորտային միջոցի դուրսբերումը կամ քարշակումը անհապաղ հնարավոր չէ, և այն խոչընդոտ է ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար, ապա այդպիսի տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է միացնել՝
1
վթարային լուսային ազդանշան
2
Մոտակա կամ հեռակա լույսի լուսարձակները և հետին եզրաչափային լույսերը
3
Ձայնային ազդանշան
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 52-րդ հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի համաձայն՝ վթարային լուսային ազդանշանային համակարգն օգտագործվում է ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներին սպասվող վտանգի մասին զգուշացնելու համար։ Վթարային լուսային ազդանշանային համակարգը պետք է միացվի. ա) եթե ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից կամ անսարք դարձած տրանսպորտային միջոցը անհապաղ դուրս բերել կամ քարշակել հնարավոր չէ, և դա խոչընդոտում է ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներին։