Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս բաժանարար գոտու, անվտանգության կղզյակի կամ որևէ խոչընդոտի աջից կամ ձախից շրջանցման ուղղությունը:
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն դեպի աջ կամ դեպի ձախ։ Նշանը թույլատրում է նաև հետադարձ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։
Ցույց է տալիս դուրս գալը 5.8 նշանով նշված ճանապարհի հատված։ Նշանը տեղադրվում է բոլոր կողային ելքերի առջև։ Նշանը կարող է չտեղադրվել հարակից տարածքից ելքի և ճանապարհի հատման վայրում, եթե այդ տարածք մուտքը հնարավոր է միայն 5.8 նշանով նշված ճանապարհից։
Ցույց է տալիս խաչմերուկի առջև տեղադրված նշանի գործողության ուղղությունը կամ անմիջապես ճանապարհի մոտ գտնվող նշված օբյեկտի ուղղությամբ երթևեկության ուղղությունը։
Ցույց է տալիս բաժանարար գոտու, անվտանգության կղզյակի կամ որևէ արգելքի աջից կամ ձախից շրջանցման ուղղությունը։