Եթե ձեր տրանսպորտային միջոցի առջևից ընթացող բեռնատար ավտոմոբիլի վարորդը մտադիր է աջ թեքվել նեղ երթևեկելի մաս ունեցող փողոց, դուք պետք է հաշվի առնեք՝
1
Միայն այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցի շրջադարձի մեծ շառավղի պատճառով այն անմիջապես շրջադարձից առաջ կարող է տեղաշարժվել դեպի ձախ
2
միայն այն հանգամանքը, որ հետիոտներին ճանապարհը զիջելու պատճառով այն կարող է կանգ առնել շրջադարձ կատարելիս
3
Միայն այն հանգամանքը, որ այն կտրուկ կնվազեցնի արագությունը
4
Որ կարող է առաջանալ այս տոմսում թվարկված ցանկացած հանգամանք
Օրենքի բացատրություն
Եթե ձեր տրանսպորտային միջոցից առջևից ընթացող բեռնատար ավտոմոբիլի վարորդը մտադիր է աջ թեքվել նեղ երթևեկելի մաս ունեցող փողոց, դուք պետք է հաշվի առնեք, որ տրանսպորտային միջոցի շրջադարձի մեծ շառավղի պատճառով այն անմիջապես շրջադարձից առաջ կարող է տեղաշարժվել ձախ, ինչպես նաև կարող է կտրուկ նվազեցնել արագությունը և անցնող հետիոտներին ճանապարհը զիջելու պատճառով կարող է կանգ առնել շրջադարձը կատարելու ժամանակ։