Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է սպիտակ մարդատար ավտոմոբիլի վարորդի մոտ առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
1
Ինչպես մոտոցիկլի վարորդի, այնպես էլ տրամվայի վարորդի նկատմամբ
2
Միայն տրամվայի վարորդի նկատմամբ
3
Միայն մոտոցիկլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ և 9-րդ կետերի համաձայն. 3. Հարակից տարածքից ճանապարհ դուրս գալիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցին և հետիոտնին, իսկ ճանապարհից դուրս գալիս՝ այն հետիոտնին, հեծանվորդին, մոպեդի և երկանիվ էլեկտրական ինքնագլորի վարորդներին, որոնց ճանապարհը նա հատում է։ 9. Ձախ շրջադարձի կամ խաչմերուկից դուրս հետադարձի ժամանակ անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցին և զուգընթաց ուղղությամբ երթևեկող տրամվային։