Կխախտի՞ արդյոք ճանապարհային երթևեկության կանոնները ավտոբուսի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
1
Կխախտի
2
չի խախտի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետի ենթակետի համաձայն՝ ճանապարհի երթևեկելի մասի այն գոտիներում, որտեղ երթևեկության ուղղությունը փոխվում է հակառակի, տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորելու համար կիրառվում է ռևերսիվ լուսացույց՝ կարմիր X նշանի լուսային ազդանշանով և դեպի ներքև ուղղված կանաչ սլաքով։ Այդ ազդանշանը և սլաքը համապատասխանաբար արգելում կամ թույլատրում են երթևեկությունն այն գոտում, որի վերևում դրանք տեղակայված են։ Ռևերսիվ լուսացույցի հիմնական գունավոր լուսային ազդանշաններին կարող է ավելացվել անկյունագծով դեպի ներքև՝ աջ կամ ձախ թեքված սլաքով դեղին կամ սպիտակ լուսային ազդանշան, որի միացումը տեղեկացնում է գունավոր լուսային ազդանշանի հետագա փոփոխության և սլաքով նշված գոտի վերադասավորվելու պարտավորության մասին։ Երկու կողմից 1.9 ճանապարհային գծանշմամբ նշված գոտու վերևում գտնվող անջատված ռևերսիվ լուսացույցն արգելում է դուրս գալ այդ գոտի։