Ո՞ր ավտոմոբիլի վարորդին պետք է զիջի ճանապարհը տրակտորի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վրա միացված են կապույտ փայլատող հատուկ թարթող և ձայնային ազդանշանները։
1
ինչպես օպերատիվ ծառայության ավտոմոբիլի, այնպես էլ ավտոբուսի վարորդի նկատմամբ
2
միայն օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3
Միայն ավտոբուսի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում՝ ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհից մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհներով անցման կանոններով։ Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները։ գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության այն տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված են կապույտ փայլատող հատուկ լուսային ազդանշանը և ձայնային ազդանշանը, և/կամ որը բարձրախոս սարքով ազդանշան է տալիս, նրան, ինչպես նաև նրա կողմից ուղեկցվող այն տրանսպորտային միջոցին, որի մոտակա լույսի լուսարձակները միացված են, ազատել տեղ երթևեկելի մասում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կանգ առնել։