«T»-աձև դասավորված չորս դեղնավուն կլոր լուսային ազդանշանը կարող է կիրառվել՝
1
Անվավոր տրակտորների երթևեկությունը կարգավորելու համար
2
երթուղային տրանսպորտային միջոցների երթևեկության համար հատուկ հատկացված երթևեկագոտում երթևեկությունը կարգավորելու համար
3
«T»-աձև խաչմերուկում երթևեկությունը կարգավորելու համար
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ երթուղային տրանսպորտային միջոցների երթևեկության համար հատուկ առանձնացված գոտով երթևեկությունը կարգավորելու համար կարող են օգտագործվել «T»-աձև դասավորված չորս դեղնավուն կլոր լուսային ազդանշաններ: Երթևեկությունը թույլատրվում է միայն այն ժամանակ, երբ միաժամանակ միացված են ներքևի և վերևի մեկ կամ մի քանի լուսային ազդանշանները, որոնցից ձախը թույլ է տալիս երթևեկել ձախ, միջինը՝ ուղիղ, իսկ աջը՝ աջ: Եթե միացված են միայն վերևի երեք լուսային ազդանշանները, երթևեկությունն արգելվում է: