Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի մոտ է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում՝ կարգավորողի այս ազդանշանի ժամանակ։
1
Ավտոմոբիլի վարորդին
2
տրամվայի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունը - առաջ պարզած աջ ձեռք - այս ժեստը նշանակում է «կանգ առ» ազդանշան կարգավորողի աջ կողմից և թիկունքի կողմից երթևեկող բոլոր վարորդների համար. ընդ որում, կարգավորողի ձախ կողմից տրամվայն իրավունք ունի երթևեկելու ձախ, իսկ անռելս տրանսպորտային միջոցն իրավունք ունի երթևեկելու բոլոր ուղղություններով։ Կարգավորողի կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցներն իրավունք ունեն երթևեկելու միայն աջ։ Հետիոտնն իրավունք ունի անցնելու երթևեկելի մասը կարգավորողի թիկունքի հետևով։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում, եթե կարգավորողի ազդանշանը միաժամանակ թույլատրում է փոխհատվող հետագծերով երթևեկող անռելս տրանսպորտային միջոցների երթևեկությունը, վարորդները պետք է առաջնորդվեն չկարգավորվող խաչմերուկով անցնելու կանոններով և խաչմերուկում տեղադրված առավելության նշաններով.