Եթե կարգավորողի ազդանշանի պահանջը հակասում է լուսացույցի ազդանշանների, ճանապարհային նշանների և ճանապարհային գծանշման պահանջներին, ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են կատարել՝
1
Ճանապարհային նշանների պահանջները
2
ճանապարհային գծանշման պահանջները
3
լուսացույցի լուսային ազդանշանի պահանջները
4
Կարգավորողի ազդանշանի պահանջները
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն գերակա ուժ լուսացույցի լուսային ազդանշանների, ճանապարհային նշանների և ճանապարհային գծանշումների պահանջների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների նկատմամբ։ Խաչմերուկում կարգավորողի կողմից երթևեկությունը կարգավորելիս արգելող և թելադրող ճանապարհային նշանները շարունակում են գործել, բացառությամբ այն դեպքի, երբ կարգավորողը կոնկրետ ցույց է տալիս դրանց պահանջները անտեսելու մասին։