Արգելվա՞ծ է արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդին սլաքի ուղղությամբ վազանց կատարել, եթե տվյալ ճանապարհահատվածում տեսանելիությունը սահմանափակ է։
1
արգելվում է
2
Չի արգելվում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ մասի «ե» ենթակետի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ արգելվում է վազանցը սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ հակառակ երթևեկության գոտի դուրս գալով։ Նույն օրենքի 1-ին հավելվածի 1.12.1 կետի համաձայն՝ 1.12.1 «Վտանգավոր շրջադարձ» ճանապարհային նշանը նշում է փոքր շառավղով կամ սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի վտանգավոր շրջադարձը՝ դեպի աջ։ Նույն օրենքի 2-րդ հավելվածի 1-ին գլխի (հորիզոնական գծանշում) 1.5 կետի համաձայն՝ 1.5 հորիզոնական գծանշումը բաժանում է հակառակ ուղղություններով երթևեկող տրանսպորտային հոսքերը երթևեկության երկու կամ երեք գոտի ունեցող ճանապարհի վրա. նշում է երթևեկության գոտու սահմանը մեկ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված երկու կամ ավելի գոտիների առկայության դեպքում։ 1.5 գիծը թույլատրվում է հատել ցանկացած կողմից։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
1.12.1. Վտանգավոր շրջադարձ
Փոքր շառավղով կամ սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի վտանգավոր շրջադարձ դեպի աջ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։