1
I
2
II
3
III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մանևրը սկսելուց առաջ վարորդը պարտավոր է միացնել համապատասխան ուղղության շրջադարձի լուսացուցիչը, իսկ եթե այն չկա կամ անսարք է՝ ցույց տալ ձեռքով։ Ձախ շրջադարձի կամ հետադարձի ազդանշանին համապատասխանում է կողք հորիզոնական պարզված ձախ ձեռքը կամ կողք պարզված, արմունկում ուղիղ անկյան տակ վեր ծալված աջ ձեռքը։ Աջ շրջադարձի ազդանշանին համապատասխանում է կողք հորիզոնական պարզված աջ ձեռքը կամ կողք պարզված, արմունկում ուղիղ անկյան տակ վեր ծալված ձախ ձեռքը։ Արգելակման ազդանշանին համապատասխանում է ուղղահայաց վեր բարձրացված ձախ կամ աջ ձեռքը։