Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ երկաթգծանցում, բացվող կամրջի մոտեցման մոտ, նավի կամ լաստանավի նավամատույցի մոտ, ճանապարհ հրշեջ ավտոմոբիլի ելքի մոտ և այն վայրում, որտեղ ճանապարհը ցածր բարձրության վրա հատում է թռչող սարքի հետագիծը, կիրառվում են մեկ հենասյան վրա, միևնույն բարձրության վրա տեղադրված, մեկ կողմի ուղղված երկու հերթափոխով թարթող կամ մեկ թարթող կարմիր կամ դեղին լուսային ազդանշաններ, որոնցից կարմիր լուսային ազդանշանն արգելում է հատել «Կանգ առ» գիծը, իսկ դրա բացակայության դեպքում՝ անցնել լուսացույցից այն կողմ, իսկ դեղին լուսային ազդանշանը նշանակում է, որ վարորդները կարող են շարունակել երթևեկությունը, սակայն միևնույն ժամանակ պարտավոր են պահպանել առանձնակի զգուշություն։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
1.4.1.-1.4.6. Մոտեցում երկաթգծանցինԲնակավայրից դուրս լրացուցիչ զգուշացնում է վարորդին երկաթգծանցին մոտենալու մասին։ 1.4.1−1.4.3 նշանները տեղադրվում են ճանապարհի աջ կողմում, իսկ 1.4.4−1.4.6 նշանները՝ ճանապարհի ձախ կողմում։ 1.4.1 և 1.4.4 նշանները տեղադրվում են երթևեկության ուղղությամբ հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, 1.4.3 և 1.4.6 նշանները՝ երթևեկության ուղղությամբ կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, իսկ 1.4.2 և 1.4.5 նշանները՝ ինքնուրույն, հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանների միջև հավասար հեռավորության վրա։
1.3.2. Բազմագիծ երկաթուղիԶգուշացնում է երկու կամ ավելի գիծ ունեցող երկաթուղու առանց արգելափակոցի երկաթգծանցին մոտենալու մասին։ Տեղադրվում է անմիջապես երկաթգծանցի առջև։