Խախտո՞ւմ է արդյոք ճանապարհային երթևեկության կանոնները մարդատար ավտոմոբիլի վարորդը ավտոմայրուղում նշված տեղում հարկադիր կանգառի դեպքում:
1
Չի խախտում
2
Խախտում է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի «գ.ա» և «գ.բ» ենթակետերի համաձայն՝ ավտոմայրուղում, ավտոմայրուղու մուտքում և ելքում վարորդին արգելվում է՝ գ.ա) ավտոմոբիլի (և/կամ դրա կցորդի) կանգառը կամ կայանումը, բացառությամբ կայանման համար առանձնացված, հատուկ նշված վայրերի. գ.բ) հետադարձը կամ հետընթաց երթևեկությունը, ինչպես նաև կենտրոնական բաժանարար գոտի և ճանապարհի երկու երթևեկելի մասերի լայնական միացում դուրս գալը։ Նույն օրենքի 2-րդ հավելվածի 1-ին գլխի (հորիզոնական գծանշում) 1.2.1 կետի համաձայն՝ 1.2.1 հոծ լայն գիծ − նշում է ավտոմայրուղում երթևեկելի մասի եզրերը։ 1.2.1 գիծը հատելն արգելվում է։ Թույլատրվում է հատել երթևեկելի մասի եզրը նշող և վարորդի աջ կողմում գտնվող 1.2.1 գիծը՝ տրանսպորտային միջոցը ճանապարհի եզրին կանգնեցնելու համար։