1
I
2
II
3
III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ «վթարային կանգառի նշանը» հավասարակողմ եռանկյան ձև ունեցող ցուցանակ է՝ ոչ պակաս, քան 0,4 մետր երկարությամբ կողմերով և ոչ պակաս, քան 0,05 մետր լայնությամբ կարմիր եզրաշերտով։ Այդ եռանկյան միջին մասը կարող է լինել սնամեջ կամ ներկված բաց գույնի ներկով։ Կարմիր եզրաշերտը չպետք է լույս անցկացնի կամ պետք է ունենա լուսանդրադարձնող հատկությամբ շերտ։ Ցուցանակը պետք է այնպես սարքավորված լինի, որ հնարավոր լինի այն կայուն տեղադրել ուղղահայաց դիրքում։