Իրավունք ունե՞ն արդյոք բնակելի գոտում շարժվող հետիոտները առանց հիմնավոր պատճառի խոչընդոտել սպիտակ ավտոմոբիլի երթևեկությանը։
1
իրավունք չունեն
2
Իրավունք ունեն, քանի որ բնակելի գոտում հետիոտնն առավելություն ունի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 44-րդ հոդվածի առաջին կետի «դ» ենթակետի համաձայն՝ համապատասխան նշանով նշված բնակելի գոտիներում հետիոտնը չպետք է անհիմն խոչընդոտի տրանսպորտի երթևեկությանը։ Նույն օրենքի առաջին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքի նշաններ) 5.21 կետի համաձայն՝ 5.21 «Բնակելի գոտի» ճանապարհային նշանը նշում է տարածք (գոտի), որտեղ գործում են բնակելի գոտում երթևեկության համար սահմանված կանոնները։ Նշանը տեղադրվում է նման բնակելի գոտու բոլոր մուտքերում։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.21. Բնակելի գոտի
Տարածք (գոտի), որտեղ գործում են բնակելի գոտում երթևեկության համար սահմանված կանոնները։ Նշանը տեղադրվում է բնակելի գոտու բոլոր մուտքերում։