Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է արգելում ձայնային ազդանշանից օգտվելը, բացառությամբ այն դեպքի, երբ ազդանշանը կիրառվում է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար:
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Հետիոտների երթևեկության համար նախատեսված, ճանապարհից առանձնացված արահետ։ 4.5 նշանը որպես հիմնական նշան տեղադրվում է հետիոտնային արահետի սկզբում, իսկ որպես կրկնվող՝ ճանապարհի հետ յուրաքանչյուր հատումից հետո։
Արգելում է ձայնային ազդանշանից օգտվելը, բացառությամբ այն դեպքի, երբ ազդանշանն օգտագործվում է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։
Հեռախոսի նշան։
Ճանապարհի հատված, որտեղ կարող է առաջանալ այնպիսի վտանգ, որը սահմանված չէ այլ նախազգուշացնող նշաններով։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։