Տրված ճանապարհային նշաններից ո՞րի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցի վրա, որը սպասարկում է նշանի գործողության գոտում բնակվող կամ աշխատող անձին կամ պատկանում է նրան։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Արգելում է բոլոր տեսակի մեխանիկական տրանսպորտային միջոցների վազանցը (բացառությամբ 30 կմ/ժ-ից ցածր արագությամբ երթևեկող տրանսպորտի)։ Թույլատրվում է առանց կողային կցորդի մոտոցիկլի, մոպեդի և հեծանիվի վազանցը՝ առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։
Արգելում է այն վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք Վրաստանի օրենսդրության համաձայն պետք է նշված լինեն համապատասխան ճանաչման նշանով։ Նշանը ցույց է տալիս, որ երթևեկությունն արգելված է երկու ուղղություններով։ Նշանը տեղադրվում է վտանգավոր, պայթուցիկ և դյուրավառ բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների համար նախատեսված երթուղուց շեղվելը կանխելու, ինչպես նաև նշված տրանսպորտային միջոցների մուտքը այնպիսի ճանապարհ կամ շրջան արգելելու համար, որտեղ դրանք հատուկ վտանգ են ստեղծում մարդկանց համար։
Արգելում է բոլոր տեսակի մոտոցիկլների երթևեկությունը։ Նշանը ցույց է տալիս, որ երթևեկությունն արգելված է երկու ուղղություններով։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշված գոտում գտնվող ձեռնարկությանը, կամ սպասարկում են նույն գոտում բնակվող կամ աշխատող անձին կամ պատկանում են նրան։ Այս դեպքում տրանսպորտային միջոցը նշված գոտի է մտնում և այնտեղից դուրս գալիս նշանակման վայրին մոտակա խաչմերուկով։
Արգելում է լծասայլային տրանսպորտի, բեռնակիր և հեծելու կենդանիների երթևեկությունը, ինչպես նաև անասունների քշելը։ Նշանը ցույց է տալիս, որ երթևեկությունն արգելված է երկու ուղղություններով։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշված գոտում գտնվող ձեռնարկությանը, կամ սպասարկում են նույն գոտում բնակվող կամ աշխատող անձին կամ պատկանում են նրան։ Այս դեպքում տրանսպորտային միջոցը նշված գոտի է մտնում և այնտեղից դուրս գալիս նշանակման վայրին մոտակա խաչմերուկով։