Թույլատրվո՞ւմ է արդյոք շարասյունով քայլող հետիոտների խմբի տեղաշարժը երթևեկելի մասով:
1
անթույլատրելի է
2
թույլատրելի է միայն տրանսպորտային միջոցների երթևեկության հակառակ ուղղությամբ, աջ կողմով, շարքում ոչ ավելի, քան երկու մարդ
3
թույլատրելի է միայն տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղությամբ, աջ կողմով, շարքում ոչ ավելի, քան չորս մարդ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ եթե ճանապարհի երթևեկելի մասի եզրին կա հետիոտների երթևեկության համար պիտանի հետիոտնային արահետ, մայթ կամ ճանապարհեզր, հետիոտնը պետք է օգտվի դրանից, սակայն պետք է պահպանի զգուշության անհրաժեշտ միջոցները։ Հետիոտների խմբերը, որոնք տեղաշարժվում են կազմակերպված կերպով կամ քայլում են շարասյունով, կարող են քայլել ճանապարհի երթևեկելի մասով. ընդ որում, ճանապարհի երթևեկելի մասով նրանց երթևեկությունը թույլատրվում է միայն տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղությամբ, աջ կողմով, շարքում ոչ ավելի, քան չորս մարդ։ Հետիոտների խմբի առջևից և հետևից, ձախ կողմով պետք է քայլեն ուղեկցողներ՝ կարմիր դրոշակներով, իսկ օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում՝ միացված լապտերներով (առջևում՝ սպիտակ, հետևում՝ կարմիր)։