Բնակավայրերից դուրս, երկկողմանի երթևեկությամբ այն ճանապարհին, որտեղ չկան բաժանարար գոտի և մայթ, հաշմանդամի սայլակով շարժվող հաշմանդամություն ունեցող անձը տեղաշարժվելու նպատակով պետք է զբաղեցնի՝
1
ցանկացած երթևեկագոտի
2
Երթևեկելի մասի աջ կողմը
3
երթևեկելի մասի ձախ կողմը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ բնակավայրից դուրս, բաժանարար գոտի և մայթ չունեցող երկկողմանի երթևեկությամբ ճանապարհին հետիոտնը պետք է զբաղեցնի երթևեկության ուղղությանը հակառակ կողմում գտնվող կողնակը, իսկ դրա բացակայության կամ օգտագործման անհնարինության դեպքում՝ ճանապարհի երթևեկելի մասի ձախ կողմը և տեղաշարժվի երթևեկության ուղղությանը հակառակ (բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ իրավիճակում ճանապարհի երթևեկելի մասի աջ կողմով երթևեկության ուղղությամբ տեղաշարժվելն ավելի անվտանգ է), սակայն հեծանիվը, մոպեդը կամ մոտոցիկլը ձեռքով տանողը, ինչպես նաև սայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձը տեղաշարժվելու նպատակով պետք է զբաղեցնեն ճանապարհի երթևեկելի մասի աջ կողմը։