Համապատասխան ճանապարհային նշանների և գծանշման բացակայության դեպքում ոչ ռելսային տրանսպորտային միջոցների երթևեկության համար երթևեկագոտիների քանակը որոշվում է՝
1
Վարորդի կողմից ինքնուրույն՝ հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջակայքը
2
Օրենքով, որի համաձայն այդպիսի ճանապարհը համարվում է միակողմանի երթևեկությամբ ճանապարհ
3
Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ոչ ռելսային տրանսպորտային միջոցների երթևեկության համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է ճանապարհային գծանշմամբ և/կամ 5.15.1, 5.15.2, 5.15.7 և 5.15.8 ճանապարհային նշաններով, իսկ դրա/դրանց բացակայության դեպքում՝ հենց վարորդի կողմից՝ հաշվի առնելով ճանապարհի երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջակայքը։