Վարորդը, որը մտադիր է որևէ մանևր կատարել, այդ մանևրը պետք է սկսի միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ՝
1
Վտանգ չի ստեղծի իր հետևում, առջևում և կողքում ինչպես զուգընթաց, այնպես էլ հակադիր ուղղությամբ երթևեկող ճանապարհային երթևեկության մասնակիցների համար՝ հաշվի առնելով նրանց դիրքը, երթևեկության ուղղությունը և արագությունը
2
վտանգ չի ստեղծի միայն իր հետևից կամ կողքից երթևեկող տրանսպորտային միջոցների համար՝ հաշվի առնելով դրանց դիրքը, երթևեկության ուղղությունը և արագությունը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարորդը, որը մտադիր է կատարել որևէ մանևր, այդ մանևրը պետք է սկսի միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ վտանգ չի ստեղծի իր հետևում, առջևում և կողքում ինչպես զուգընթաց, այնպես էլ հակառակ ուղղությամբ երթևեկող ճանապարհային երթևեկության մասնակիցների համար՝ հաշվի առնելով նրանց դիրքը, երթևեկության ուղղությունը և արագությունը։