Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ առկա է ողնաշարի վնասվածք, նրա տեղափոխումը պետք է իրականացվի՝
1
մեջքի վրա պառկած դիրքում՝ հարթ և կարծր մակերեսի վրա
2
Նստած դիրքում, հարթ և կարծր մակերևույթի վրա
3
կողքի վրա պառկած դիրքում՝ հարթ և կարծր մակերեսի վրա
Օրենքի բացատրություն
Ամենավտանգավորը ողնաշարի վնասվածքով տուժածի տեղափոխումն է։ Ողնաշարի աննշան տեղաշարժը կարող է առաջացնել ողնուղեղի խզում, ուստի եթե կասկածում ենք, որ տուժածի ողնաշարը վնասված է, արգելվում է նրան նստեցնել կամ ոտքի կանգնեցնել։ Առաջին հերթին անհրաժեշտ է նրան պառկեցնել հարթ և կոշտ մակերեսի վրա (փայտե վահանակ, տախտակ և այլ նմանատիպ առարկաներ)։ Նույն առարկաներն օգտագործվում են տեղափոխման համար։