Սկսվել է կիսարգելափակոցի փակումը: Ավտոմոբիլի վարորդը չի խախտի ճանապարհային երթևեկության կանոնները, եթե՝
1
Կավարտի երթևեկությունը, քանի որ հասցնում է անցնել երկաթգծանցով
2
կկանգնի լուսացույցի մոտ
3
կհամոզվի, որ տեսանելիության սահմաններում երկաթգծանցին գնացք չի մոտենում, և կանցնի երկաթգծանցով
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ անկախ լուսային և ձայնային ազդանշանների ցուցումից՝ ճանապարհային երթևեկության ոչ մի մասնակից չպետք է մուտք գործի երկաթգծանց, որի արգելափակոցը կամ կիսաարգելափակոցը փակ է, փակվում է կամ բարձրանում է։ Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե երկաթգծանցով երթևեկությունն արգելված է, վարորդը կանգ է առնում «կանգ առ» գծի, 2.4 ճանապարհային նշանի կամ լուսացույցի մոտ, իսկ դրանց բացակայության դեպքում – արգելափակոցից կամ կիսաարգելափակոցից ոչ պակաս, քան 5 մետր հեռավորության վրա։ Եթե չկա ո՛չ արգելափակոց, ո՛չ կիսաարգելափակոց, վարորդը պետք է կանգ առնի մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա։